Ա. Իշխանյան. Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ, որոնք ՔՊ-ից չեն
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«Սյունիքում ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում։ Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ։
Որքանո՞վ են իրական «առերևույթ» հարուցված քրեական գործերը։ Համենայն դեպս, հիշենք, որ այս քաղաքապետերը իշխող ՔՊ-ից չեն։
Որքան հիշում եմ, Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետի դեմ էլ է հարուցված քրեական գործ, ով էլ ԲՀԿ-ական այլ գործչի հետ միասին պատանդներ են պահվում․ «Տե՛ս, հա Գագիկ Ծառուկյան, խելոք մնա․․․»։
Հերթական անգամ հիշեցի մղձավանջային 90-ականները, երբ 1992թ․ սպանվեց Աշտարակի քաղաքապետ, ոչ ՀՀՇ-ական, ՀՅԴ անդամ Հովհաննես Սուքիասյանը։
Բարեբախտաբար, առայժմ չեն սպանում, բայց ահաբեկում են, ներխուժում բնակարաններ, խուզարկում, ծեծում, ջարդում»։։
Հարակից հրապարակումներ`
- Քաջարանի քաղաքապետը միացավ բողոքի դուրս եկած համաքաղաքացիներին
- Քաջարանի քաղաքապետ. Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է
- Ավագանի. Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանւթյան կամայականությունների թատերաբեմ
- Կապանում լարված իրավիճակ է
- Ավետիք Իշխանյան. Վերադարձ 90-ականնե՞ր