Բաց նամակ հիվանդից. Մեկ բուժքույրով, մայրապետով ու թթվածնի քիչ սարքերով համաճարակ կհաղթահարե՞ք
«Նորք» ինֆեկվիոն հիվանդանոցում բուժվող քաղաքացին բաց նամակ է հասցեագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
«Բաց նամակ
Ուրեմն էկեք խնդրին նայենք ներսից։
Ես ու մայրս գտնվում ենք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Ամբողջ անձնակազմը կաշվից դուրս է գալիս մարդկանց օգնելու համար, բայց խոսքը բուժքույրերի մասին է, որոնք ի վիճակի չեն քայլելու, այնքան ծանրաբեռնված է նրանց աշխատանքը և այնքան ցածր է նրանց աշխատավարձը, որ ափսոսում են կես հերթափոխով աշխատել։
Բազմիցս բարձրացվել է հիվանդանոցի կողմից այս հարցը, ինչին լուծում չի ստացվել։ Հարցս ուղղում եմ ՀՀ առողջապահության նախարարություն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Ararat Mirzoyan Arsen Torosyan-ին՝ դուք կարծում եք բյուջեն այնքան սուղ է, որ ամեն հարկում մեկ բուժքույր ու մեկ մայրապետ պետք է աշխատի՞։
Թթվածնային սարքերը էնքան քիչ են, որ բժիշկները սարքը հերթով հիվանդների մոտով տանում բերում են, որ մարդիկ թթվածին ունենան։
Չունեք գումարներ (բացի ձեր հավելավճարներից), որ հիվանդանոցն էս վիճակում լինի՞։ Ըստ ձեզ մեկ բուժքույրով, մայրապետով ու քիչ թթվածին սարքերով համաճարակ կհաղթահարե՞ք»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյան. Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ
- 24.05.2020.- 359 նոր վարակակիր, 128 առողջացած, մահվան 4 դեպք