Ոստիկանությունը սպառնաց՝ Կապանում քայլերի կդիմի
Չնայած մութն ընկնել, ու անձրև է տեղում, Քաջարանի քաղաքացիները շարունակում են մնալ Կապանի ոստիկանության դիմաց։
«Մեր պահանջն օրինական է՝ ոչ բռնություններին, ոչ ապօրինի ձերբակալություններին»,-նշում են նրանք։
Հիշեցնենք, որ Քաջարանի երեք քաղաքացիներ բերման ենթարկվել ոստիկանություն։ Նրանց
հարազատներհն ու համաքաղաքացիները պնդում են, ոստիկանությունում նրանք ծեծվել են։
Ոստիկանությունը հորդորեց ներկաներին պահպանել սոցիալական հեռավորություն։ Զգուշացրեցին՝ հավաքն ապօրինի է, արտակարգ դրության պայմաններում հավաքներ անցկացնելու և մասնակցելու համար նախատեսված է պատասխանատվություն, ապա ասացին, որ ոստիկանությունը կդիմի օրենքով նախատեսված քայլերի։
«Եկեք տուգանեք, չենք գնալու»,-հայտարարությանն արձագանքեցին հավաքի մասնակիցները։
Նրանք ոստիկանության շենքի դիմաց բղավում են «ազատություն», պահանջելով ազատ արձակել ոստիկանությունում գտնվող քաղաքացիներին։
Հարակից հրապարակումներ`
- Ա. Իշխանյան. Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ, որոնք ՔՊ-ից չեն
- Քաջարանի քաղաքապետը միացավ բողոքի դուրս եկած համաքաղաքացիներին
- Ավագանի. Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանւթյան կամայականությունների թատերաբեմ
- Կապանում լարված իրավիճակ է