ՀՀ առողջապահության նախարարությունը նախարարի անունից հայտնել է՝ ցավում են միջադեպի համար
«ՀՀ առողջապահության նախարարությունը կապ հաստատեց Երևանում Վրաստանի դեսպանության հետ և նախարարի անունից հայտնեց, որ ցավում են միջադեպի համար»,-1ge.tv-ի հաղորդմամբ՝ նշված է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարության մեջ:
Ըստ Զալկալիանիի, այն բանից հետո, երբ ԶԼՄ-ների կողմից ՀՀ առողջապահության նախարարի մեկնաբանությունը տարածվել է, դեսպանատունը կապ է հաստատել հայկական կողմի հետ:
Միևնույն ժամանակ, արտգործնախարարը խոսել է տեղեկությունը ճշտելու անհրաժեշտության մասին:
Ռիա նովոստին նույնպես անդրադարձել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանի հայտարաությանը։
«Իհարկե, մեղմ ասած, այս մեկնաբանությունը ոչ հարիր էր հարևան, բարեկամ երկրի նկատմամբ, հատկապես այնպիսի պաշտոնյայի կողմից, ինչպիսին է առողջապահության նախարարը», - ըստ Ռիա նովոստիի՝ ասել է Դ. Զալկալիանին:
Հիշեցնենք, նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 22-ին ՀԽ անդամների հետ օնլայն քննարկմանը հայտարարել էր, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը, իսկ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորեց թեստերի որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ։ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ահայտարարությունը որակել էր ոչ դիվանագիտական։
Հարակից հրապարակումներ`
- Ցերցվաձե. Վրաստանն ակնկալում է, որ Արսեն Թորոսյանը ներողություն կխնդրի
- Թբիլիսիից Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել են ոչ դիվանագիտական ու զարմանալի
- Թորոսյան. Մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան Վրաստանինը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան