Կալաձե. Թբիլիսիում հասարակական տրանսպորտն իր աշխատանքը կվերսկսի, հավանաբար, հունիսին
Թբիլիսում հասարակական տրանսպորտն իր աշխատանքը կվերսկսի, հավանաբար, հունիսին։ 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, դեռևս չունենք հրահանգներ, ինչ կանոններ պետք է գործեն հասարակական տրանսպորտի աշխատանքի ժամանակ: Կալաձեն ասել է, երբ կայացվի որոշում, Թբիլիսիի քաղաքապետարանը և համապատասխան ծառայությունները պատրաստ են, որպեսզի հասարակական տրանսպորտը սպասարկի քաղաքի բնակչությանը:
«Ճշգրիտ ամսաթիվը դեռևս հայտնի է: Մենք տեղեկություն չունենք: Այս հարցը բարձրացրել են համակարգող խորհրդի նիստին, քանի որ հասարակության կողմից մեծ հետաքրքրություն կա: Սպասում ենք հրահանգների, թե ինչ կանոններ պետք է գործեն հասարակական տրանսպորտի աշխատանքի ժամանակ:
Մենք լիարժեք կերպով պատրաստ ենք: Երբ կայացվի որոշում, Թբիլիսիի քաղաքապետարանը և համապատասխան ծառայությունները պատրաստ են, որպեսզի հասարակական տրանսպորտը սպասարկի քաղաքի բնակչությանը: Հասարակական տրանսպորտն իր աշխատանքը կվերսկսի, հավանաբար, հունիսին»,- հայտարարել է Կալաձեն:
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիից Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել են ոչ դիվանագիտական ու զարմանալի
- Կարանտինի շրջանի անմոռանալի հարսանիք Թբիլիսիում
- Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկվել է Հայաստանի դրոշի գույներով
- Ապրիլի 15-ից Թբիլիսին և ևս 3 խոշոր քաղաք փակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում