Թրամփն իր ամբողջ աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի դեմ պայքարին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր ամբողջ աշխատավարձը, որը տարեկան կազմում է 400-450 հազար դոլար, փոխանցում է կորոնավիրուսի դեմ պայքարին։ Այս մասին գրում է Tass-ը։
«Ես տալիս եմ, և ի սկզբանե տվել եմ, իմ ամբողջ աշխատավարձը` տարեկան 400-ից 450 հազար դոլար` կառավարությանը: Դա մեծ պատիվ է», - գրել է Թրամփը թվիթերում:
Թրամփը նաև հղում է կատարել հաղորդագրությանը, որ նա իր առաջին եռամսյակի 100 հազար դոլարը փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար դեղերի մշակմանը:
Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 1,64 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 97,7 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան