Հարավային Կորեայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք
Հարավային Կորեայում մեկ օրում գրանցել է COVID-19-ի 16 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 11, 206 է, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով հանրապետության Առողջապահության նախարարությանն առընթեր հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին։
Նշվում է, որ հիվանդության հետևանքով մահացել է 267 մարդ։ Անցած օրվա ընթացքում 13 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, վերականգնված հիվանդների ընդհանուր թիվը 10, 226 է։
19,089 մարդու թեստի արդյունքները դեռևս պարզ չեն, իսկ ընդհանուր առմամբ 796 հազար մարդու թեստի արդյունքը բացասական է եղել։