Շիրակում կորոնավիրուսից մահվան դեպքերն ավելացել են
Մայիսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 21-ը Շիրակի մարզի բնակիչ է: Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 244 պացիենտ, որոնցից 166-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում:
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի։ Արձանագրվել է մահվան 9 դեպք։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1814 նմուշառում, մայիսի 12-ից 24-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 491 նմուշառման հետազոտություն։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի դրությամբ Շիրակում արձանագրվել էր մահվան 7 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված վեցերորդ քաղաքացին է մահացել
- 25.05.2020. 452 նոր վարակակիր, 81 առողջացած, 6 մահվան դեպք
- Շիրակում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսից մահվան 7 դեպք
- Արարատում վարակակիրների թիվը 552 է
- Շիրակում կորոնավիրուսից առողջացածների թիվն արդեն 64 է
- Շիրակի մարզում կորոնավիրուսից լավացածների թիվն ավելացել է 3 -ով
- Մարզպետ. Շիրակում վիրուսը հաղթահարել է 5 բնակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին