Սյունեցիներին հավաքին մասնակցելու համար տուգանում են
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությանն են դիմում Սյունիքի մարզի բազմաթիվ բնակիչներ՝ տեղեկացնելով, որ այսօր ոստիկանությունից ծանուցումներ են ստանում վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին՝ մայիսի 24-ին Կապան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցելու համար։ Նման հայտարարություն է տարածել հասարակական կազմակերպությունը։՛
«Փաստորեն, տասնյակ քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում առերևույթ խոշտանգումների փաստագրված դեպքի դեմ խաղաղ բողոք արտահայելու համար՝ այն պատրվակով, որ արտակարգ դրության իրավական ռեժիմով Հայաստանի Հանրապետությունում արդեն 70 օր է, ինչ տոտալ արգելված է խաղաղ հավաքների ազատությունը։
Մենք՝
(1) Վերահաստատում ենք մեր հետևողական դիրքորոշումն առ այն, որ խաղաղ հավաքների տոտալ արգելքն արդեն վերածվել է հակաիրավական միջոցի, և այդ արգելքի կիրառումը բողոք արտահայտելու լուրջ պատճառ ունեցող քաղաքացիների նկատմամբ չի կարող իրավաչափ լինել։
(2) Վերահաստատում ենք մայիսի 15-ի մեր խնդրագիրն ուղղված ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին՝ խաղաղ հավաքների ազատության տոտալ արգելքը Սահմանադրությամբ սահմանված կարգով վիճարկելու պահանջով։
(3) Պատրաստակամություն ենք հայտնում անվճար հիմունքներով իրականացնել մայիսի 24-ին Կապան քաղաքում բողոքի ակցիային մասնակցած բոլոր քաղաքացիների շահերի ներկայացուցչությունը Հայաստանի դատական համակարգում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ հիմնավորելու այդ անձանց իրավունքների կոպտագույն խախտումները և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնելու հավաքների սահմանադրական ազատությունը»,-ասված է ՀԿ հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Կապանում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ
- ՔԿ-ն՝ Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքով քր.գործի վերաբերյալ
- Կապանում բողոքի ակցիան ավարտվեց ծափահարություններով ու տերունական աղոթքով
- Մալյան. Ոստիկանության զորքերը շուտով կլինեն Կապանում
- Նաիրա Զոհրաբյան. Կապանում չփորձեք ուժ կիրառել
- Անի Սամսոնյան. Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան
- Ա. Իշխանյան. Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ, որոնք ՔՊ-ից չեն
- Քաջարանի քաղաքապետը միացավ բողոքի դուրս եկած համաքաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան