Սևանում կարգելվի անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը
Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։
Որոշման մեջ նշված է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները.
ա/ Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի,
վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի.
բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Սևան համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մայիսի 25-ը՝ ժամը 13:00-ն՝ թույլատրելով Սևան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը.
գ/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Սևան համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.
2. Սահմանել Սևան համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն Աղյուսակ 1-ի:
3. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը.
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 06:00-ին,
և գործում է մինչև 2020 թվականի հունիսի 3-ը՝ ժամը 23։59-ը»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան․ Իրավիճակը բարդանում է
- 24.05.2020.- 359 նոր վարակակիր, 128 առողջացած, մահվան 4 դեպք
- Գեղարքունիքի մարզում հաստատվել է COVID-19-ի 11 նոր դեպք. Մարզպետ
- 23.05.2020. Կորոնավիրուսի 374 նոր դեպք և մահվան 3 դեպք
- Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի հետևանքով ևս մեկ մահվան դեպք է գրանցվել
- 22.05.2020. Կորոնավիրուսի 322 նոր դեպք և 293 առողջացած, 4 մահվան դեպք
- Գեղարքունիքի մազրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին