Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին
Վենետոյի նահանգապետ Լուկա Ձայյան հայտարարել է, որ Վենետիկի կինոփառատոնն այս տարի կկայանա նախատեսվածի համաձայն: rg.ru-ի հաղորդմամբ, այն կանցկացվի փորձարարական ֆորմատով:
«Փորձագետներն ասում են, որ սեպտեմբերին ընտրությունների անցկացման համար պատուհան կլինի, դա նշանակում է, որ մենք էլ կարող ենք կինոփառատոնն անցկացնել»,- ընդգծել է Ձայյան, որը նաև փառատոնի վարչական խորհրդի անդամ է:
Վենետիկի 77-րդ կինոփառատոնը կանցկացվի Լիդո կղզում սեպտեմբերի 2-12-ը:
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկը հայտարարել է, որ պատրաստ է տուրիստական սեզոնի մեկնարկին
- Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեն տեղափոխվել է 2021 թվական
- Վենետիկի կինոփառատոնը հրաժարվել է «գնալ» առ-ցանց տիրույթ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան