Վիեննայում COVID-19-ով հիվանդի թոքերի առաջին փոխպատվաստումն է իրականացվել
Առաջին անգամ Եվրոպայում COVID-19-ով հիվանդի թոքերի փոխպատվաստում է իրականացվել Վիեննայի բժշկական համալսարանում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ երկուշաբթի հաղորդագրություն է տարածվել է համալսարանի կայքում:
Անցած երկուշաբթի վիրահատության է ենթարկվել ավստրիական Կարինթիայում բնակվող 45-ամյա կին հիվանդը, որը թոքային սուր անբավարարություն ուներ, և արդեն մեկ ամիս էր, ինչ նրա շնչառությունը հնարավոր էր ապահովել միայն շրջանառական պոմպի օգնությամբ: Թոքերի փոխպատվաստման վերաբերյալ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ թոքերն այլևս չեն կարող փրկել:
«Մեր կարծիքով, նա այժմ գտնվում է գերազանց վիճակում, առայժմ լուրջ խնդիրներ չունենք: Նա դանդաղորեն վերականգնվում է: Օրգանները լավ են գործում, բոլորս երջանիկ ենք»,- հայտնել է համալսարանական վիրաբուժական կլինիկայի ղեկավար Վալտեր Կլեպետկոն:
Ըստ բժշկի, կրիտիկական փուլն անցել է, համալսարանում բոլորը լավատեսորեն են տրամադրված:
Վիրահատությունից մեկ շաբաթ առաջ հիվանդը Ավստրիայի զինված ուժերի ուղղաթիռով Կլագենֆուրտից տեղափոխվել էր Վիեննա: Այս պահին նրա PCR թեստում դեռ հայտնաբերվել էին կորոնավիրուսի մասնիկներ, բայց դրանք այլևս վարակիչ չէին:
Նշվում է նաև, որ հիվանդը չի ունեցել ուղեկցող հիվանդություններ, և մինչ երկու ամիս առաջ կորոնավիրուսով վարակվելը նրա առողջությունը գերազանց է եղել: Ըստ բժիշկների, դա նպաստել է վիրահատության հաջող ելքի վրա: Այս պահին հիվանդը վերականգնվում է: