Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ազդեցության ցուցանիշով ՀՀ-ն զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը. Գևորգյան
«Նախորդ տարի հանձնաժողովի կառուցվածքը փոխվեց և հարմարեցվեց աշխարհում եղած մարտահրավերներին, ստեղծվեցին մրցակցության հիմնական բլոկներին սպասարկող վարչություններ»,- խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով 2019 թվականի գործունեության հաշվետվությունը։
Նրա խոսքով, իրենք տնտեսական ազատ մրցակցությունն ապահովելու համար որպես չափանիշ են վերցրել միջազգային նորմերնն ու չափանիշները։
«Օրինակ, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ազդեցության ցուցանիշով ՀՀ-ն զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը, հարևան երկրների նկատմամբ այն բավականին բարելավված դիրքում է։ Մրցակցության վրա հարկերի խաթարող ցուցանիշով հանձնաժողովը 47-րդ հորիզոնականից տեղափոխվել է 35-րդ հորիզոնական։ Ծառայությունների ոլորտում մրցակցության բարելավման դիրքով ՀՀ-ն 41-րդ կետից իջել է 19-րդ կետ։ Այս ցուցանիշների բարելավումը միայն հանձնաժողովի գործունեության հետ չի կապված, դա ամբողջ կառավարման համակարգի կատարած աշխատանքի արդյունք է»,- ասաց Գ. Գևորգյանը։
Նա ներկայացրեց, որ 2019 թվականին հակամրցակցային համաձայնությունների մասով եղել է 2 վարույթ, մինչդեռ նախորդ երկու տարիներին որևէ վարույթ չի եղել։ Գերիշխող դիրքի չարաշհման առումով 2017 թվականին եղել է 5 վարույթ, 2018 թվականին՝ 3, իսկ 2019-ին՝ 20 վարույթ։ Համակենտրոնացումների հայտարարագրման առումով եղել է 30 վարույթ, մինչդեռ նախորդ տարի այդ թիվը 25 էր։
«Անբարեխիղճ մրցակցության մասով, որն ամենատարածված իրավախախտումն է մրցակցության ոլորտում, 2017 թվականին 55 վարույթ է եղել, 2018 թվականին՝ 35, և 2019 թվականին՝ 57 վարույթ»,- ասաց Գ. Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում