ՏՄՊՊՀ նախագահ. Այս տարի ավելի շատ բողոքներ ունենք պետական մարմինների դեմ
«2019-ին վեց վարույթ ենք հարուցել պետական մարմինների կողմից մրցակցության օրենսդրության խախտումներ պարունակող վարքագծի հետ կապված։ Սա աննախադեպ է»։ ԱԺ-ում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ով ներկայացնում է հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունը։
Նա չի հիշում, որ նախկինում հանձնաժողովը պատասխանատվության է ենթարկել պետական մարմինին կամ պաշտոնատար անձին։
«Հասարակությունը պետք է ունենա վստահություն ինքնավար մարմինների ու կառույցների նկատմամբ, եթե տեսնում են պետության կողմից օրենսդրության խախտում կամ իրենց իրավունքների սահմանափակում, պետք է անպայման դիմեն։ Այս տարի ունենք ավելի շատ դիմում-բողոքներ պետական մարմինների դեմ ու ավելի շատ հարուցված վարույթներ»,-ասաց հանձնաժողովի նախագահը։
Նա հույս հայտնեց, որ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք ձեռնպահ կմնան խախտումներ իրականացնելուց, ասաց՝ 2020-ի առաջանեհրթությունների մեջ են ներառել պետական մարմիններին պատկանող տարածքների վարձով տրամադրման պայմանների ուսումնասիրության իրականացումը։
«Կան բողոքներ, երբտարբեր անձանց սյուները տարբեր պայմաններով են տրամադրվում։ Մեր խնդրանքն է պետական մարմիններին, որ հավուր պատշաճի վերաբերմունք ցույց տան այս հարցերի վերաբերյալ»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին