Տուվայի ղեկավարի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն
Տուվայի ղեկավար Շոլբան Կարա-օլայի մոտ հաստատել է կորոնավիրուսային հիվանդություն, հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով շրջանի ղեկավարի մամուլի քարտուղար Դոլան Սալչակին:
Նա նշել է, որ Կարա-օուայի վիրճակը նորմալ է:
Ըստ Սալչակի, շրջանի ղեկավարը հոսպիտալացվել է հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցում: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ և ստանում է անհրաժեշտ բուժում։
«Հանրապետության ղեկավարի պարտականություններն այժմ կատարում են նրա տեղակալները: Նա իր պարտականությունների կատարումը վստահել է առաջին տեղակալ Ալեքսանդր Բրոկերտին»,- ավելացրել է Սալչակը:
Հարակից հրապարակումներ`
- COVID-19- ի դեպքերի քանակով Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում
- Աշխարհում կորոնավիրուսակիրների քանակը գերազանցել է 5 միլիոնը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան