«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբն ահազանգում է հանրային առողջապահական աղետի մասին
Կորոնավիրուսային նոր հիվանդության համավարակի անվերահսկելի դարձած տարածման հետևանքով Հայաստանում առկա իրավիճակի մասին «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարում է.
<Հայաստանի իշխանությունները նոր կորոնավիրուսի տարածման ամենասկզբից ամբողջությամբ տապալել են համավարակի դեմ պայքարը՝ առողջապահական, իրավական, սոցիալ-տնտեսական և այլ ուղղություններով:
Համավարակի դեմ պայքարին իշխանությունները մոտեցել են ոչ թե մասնագիտական և արհեստավարժ դիրքերից, այլ զուտ իրենց քաղաքական և պոպուլիստական նպատակների իրագործման տեսանկյունից: Չպլանավորված, հախուռն, պարզապես անգրագետ գործելաոճն արդյունք է իշխանությունների գոռոզամտության, եսասիրության և կատարյալ կարճատեսության:
Հավատարիմ մնալով մեր որդեգրած սկզբունքին՝ հասանելի դարձած ամբողջական տեղեկատվությունն արտակարգ դրության ավարտից հետո ներկայացնելու վերաբերյալ, այս պահին հայտարարում ենք.
Հայաստանի իշխանությունները ձախողել են համավարակի դեմ պայքարը:
Ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ չկարգավորելու, վերահսկողության տակ չվերցնելու դեպքում երկրում կառաջանա հանրային առողջապահական աղետ, սոցիալ-տնտեսական ճգնաժամ, ազգային անվտանգության սպառնալիք, ինչի պատասխանատուն Հայաստանի Հանրապետության կառավարությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Մարի Իզմիրլյանում կորոնավիորւս է հաստատվել 15 մարդու մոտ
- Ի՞նչ անել COVID-19 -ով պայմանավորված առողջապահական, տնտեսական և քաղաքական կոլապսից խուսափելու համար
- 25.05.2020. 452 նոր վարակակիր, 81 առողջացած, 6 մահվան դեպք
- Արսեն Թորոսյան. Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին