Queen-ի կիթառահարը սրտի կաթվածից հետո շտապ վիրահատության է ենթարկվել
Queen-ի 72-ամյա կիթառահար Բրայան Մեյը պատմել է, որ մայիսին տարած սրտի կաթվածից հետո ենթարկվել է երեք զարկերակի ստենտավորման վիրահատության: Ըստ «Ինտերֆաքս»-ի, նա այս պատմությունը տեղադրել է Instagram-ում:
Ըստ կիթառահարի, սկզբում նրան թվացել է, թե այգում աշխատելիս կտրել է մկանները: Այդ վնասվածքից մի քանի օր անց նա սրտի «փոքր» կաթված է ստացել: Նրան տեղափոխվել են հիվանդանոց: Հետազոտությունը ցույց է տվել, որ խցանված է երեք զարկերակը, և վտանգ կա, որ արգելափակվի արյան մատակարարումը սիրտ:
Երաժիշտը շտապ վիրահատվել է, զարկերակների մեջ տեղադրվել են ստենտներ` առաձգական գլանաձև հարմարանքներ, որոնք ապահովում են արյան ազատ հոսքը:
Մեյը նշել է, որ իրեն շատ առողջ մարդ էր համարում և երբևէ չի կասկածել որևէ խնդրի մասին:
Նա նաև ասել է, որ իրեն միշտ անհանգստացնում էր այն հարցը, թե արդյոք Queen-ի Sheer Heart Attack («Սրտամկանի կաթված») ալբոմի վերնագիրը վատ զգացումներ է առաջացնում այն մարդկանց մոտ, որոնք սրտի նոպաներ են ունեցել: Հիմա, ըստ նրա, նա հանգստացել է, քանի որ ինքն է հայտնվել «այդ ակումբում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա