ՎՏԲ-Հայաստան Բանկ. Հոգ ենք տանում մեր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգ տանելով իր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին, հետևում է ՀՀ պարետի կողմից սահմանված արտակարգ դրության անվտանգության բոլոր կանոններին:
Բանկից մանրամսնում են, որ կորոնավիրուսային պանդեմիայի վարակի տարածումը նվազագույնի հասցնելու նպատակով` Բանկն իր հաճախորդներին հորդորում է հետևել նշված կանոններին.
• Այցելել մասնաճյուղ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և պարտադիր կերպով կրել դիմակ և ձեռնոցներ,
• Հնարավորության դեպքում օգտվել Բանկի հեռահար ծառայություններից և պրոդուկտներից,
• Մասնաճյուղի տարածքում` հերթում, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն,
• Հերթին սպասել մասնաճյուղից դուրս` մուտքի մոտ, մարդկանց մեծ կուտակումներից խուսափելու նպատակով:
Մասնաճյուղի մուտքի մոտ մշտական ռեժիմով ներկա են աշխատակիցներ, ովքեր պատասխանատու են մարդկանց մեծ կուտակումները կանխելու համար և վերահսկում են մասնաճյուղի բնականոն աշխատանքային ընթացքը:
Բոլոր մասնաճյուղերի դռներին և պատերին փակցված են հատուկ նշաններ, որոնք նախազգուշացնում են առանց դիմակի և ձեռնոցի տարածք մուտք գործելու խստիվ արգելքի մասին: Բանկի տարածք մուտք գործելիս, հաճախորդները պարտադիր կերպով ախտահանում են իրենց ձեռքերը ախտահանիչ նյութերով, իսկ աշխատակիցը չափում է յուրաքանչյուր հաճախորդի ջերմաստիճանը և գրանցում տվյալները հատուկ գրանցամատյանում:
Բացի այդ, Բանկը մշտապես իրականացնում է տարածքների ախտահանման անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումներ` ինչպես Գլխամասային գրասենյակում, այնպես էլ բոլոր 70 մասնաճյուղերում: Բանկի Գլխամասային գրասենյակի և բոլոր մասնաճյուղերի աշխատակիցներին տրամադրվում են դիմակներ, ձեռնոցներ և հակասեպտիկ պարագաներ: Գլխամասային գրասենյակի աշխատակիցների ավելի քան 40%-ը շարունակում են աշխատել հեռահար եղանակով, հանդիպումներն ու քննարկումներն անցկացնելով առցանց հարթակներում՝ առանց տանից դուրս գալու:
Բանկն անընդմեջ հիշեցնում է իր հաճախորդներին. Բանկի հեռահար ծառայությունների և պրոդուկտների միջոցով հնարավոր է կատարել բազմաթիվ գործարքներ՝ առանց մասնաճյուղ այցելելու, որոնք են.
. Մոբայլ/Ինտերնետ Բանկ
. Վիդեո Բանկ
. Հեռախոս Բանկ
Մասնակցելով ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 14-րդ միջոցառումներին և փոխանցելով ֆինանսական օգնություն ՀՀ Առողջապահության նախարարություն՝ Բանկն իր աջակցությունն է ցուցաբերում COVID-19-ի դեմ պայքարում, ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական հետևանքների չեզոքացման հարցում:
Ավելի մանրամասն տեղեկատվություն մասնաճյուղերի հասցեների և աշխատանքային գրաֆիկի մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/branch կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել արտոնյալ պայմաններով ուսանողական վարկեր պետական ծրագրերի շրջանակներում
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար երկարաձգում է վարկային արձակուրդները մինչև մայիսի 31-ը
- ՎՏԲ-Հայաստան բանկի Երևանի մասնաճյուղի վրա հարձակման մասին տեղեկատվությունը կեղծ է
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa-ն հայտարարում են անկանխիկ վճարումների թվով 15-րդ ակցիան
- ՎՏԲ–Հայաստան Բանկի միջոցով վճարվել են ավելի քան 2,1 միլիարդ ՀՀ դրամի չափով հրատապ միանվագ նպաստներ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան