Ծնողն ահազանգում է. 9 տարեկան որդուն օրգազմի մասին գիրք են բաժանել
Երևանում՝ մասնավորապես Արաբկիր համայնքում դպրոցահասակ երեխաներին օրգազմի մասին պատմող գիրք են բաժանել։ Դրանցից մեկն էլ բաժին է հասել քաղաքացի Դավիթ Աթանեսյանի որդուն։
«Չի կարելի երեխաների մեջ դեռ մանկուց նման սրբապիղծ դաստիարակություն սերմանել։ Երեկ Կոմիտասի Վրացական փողոցում այս գրքերը բաժանել են երեխաներին, որոնցից մեկն էլ իմ ինը տարեկան որդին է։ Ի՞նչ թէ նշանակում պղծել երեխաներին, հարամել նրանց մանկական հոգին։ Չի կարելի սրբապիղծներ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց նա։
Դ.Աթանեսյանը հայտարարեց, գիրքը բաժանողը կին է եղել, եթե ինքը տեսնի փողոցում նման գրքեր բաժանող որևէ մեկին, ապա «ծեծելով սատկացնելու է»։
«Ոստիկանությունը բռնի, դատի, ցմահ տան... Եթե ես փողոցում տեսա նման գրքեր բաժանողներ, ես ծեծելով սատկացնելու եմ։ Մի արեք նման բան։ Ինչքան լավ ընկերներ կան ինձ հետ են, մի արեք, երեխեքի հետ մի խաղացեք, չի կարելի»,- զգուշացրեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին