«Ռոմա»-ն մտադիր է գնել Մխիթարյանին
«Ռոման» շարունակում է բանակցությունները Լոնդոնի «Արսենալի» հետ Հենրիխ Մխիթարյանի վարձակալությունը երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է sport24.ru-ը:
Il Tempo-ի փոխանցմամբ՝ հռոմեական ակումբը ցանկանում է վարձակալել 31-ամյա հայ ֆուտբոլիստին ևս մեկ տարով և պարտադիր գնման պայմանագիր կնքել՝ 2021 թվականի հունիսին:
Այնուամենայնիվ, քանի որ Մխիթարյանի պայմանագիրն հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա հունիսը, նա նախ պետք է նոր պայմանագիր կնքի «Արսենալի» հետ, այնուհետև՝ «Ռոմայի» հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը կարող է դառնալ գործարքի մի մաս «Ռոմայից» «Արսենալ» տեղափոխելու համար, կիսապաշտպան Ջասթին Կլյույվերտի հետ:
Մխիթարյանին «Ռոմա»-ն վարձակալել է 2019-ի ամռանը: Նախկինում նա խաղացել է Դոնեցկի «Շախտյորի», Դորտմունտի «Բորուսիա»-ի և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
2019/20 մրցաշրջանում, որն ընդհատվել է կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, Մխիթարյանը հռոմեացիների համար անցկացրել է 20 հանդիպում, խփել է 6 գոլ և իրականացրել 4 արդյունավետ փոխանցումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան