Արայիկ Հարությունյան. Հակառակ դեպքում Սմբատ Գոգյանը պետք է ենթարկվի պատասխանատվության
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց իրավապահներին՝ ստուգել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հայտարարությունները, տալ իրավական գնահատական, ինքը լինելու է հետևողական։
«Էս մարդիկ արտակարգ դրության՝ ըստ էության պատերազմական իրավիճակում մեզ շեղում են կարևոր հարցերից»,-ասաց Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, եթե պարզվի, որ Գոգյանի հայտարարությունները իր տեղակալ Գրիշա Թամրազյանի վերաբերյալ ճիշտ են, ապա պատասխանատվության կենթարկվի Թամրազյանը, եթե դրանք ճիշտ չեն լինի, ապա սուտ մատնության համար պատասխանատվության կենթարկվի Սմբատ Գոգյանը։
Նա նաև նշեց, որ ՀՊՏՀ-ում կհայտարարվի ռեկտորի մրցույթ, Դիանա Գալոյանին հորդորեց հրաժարվել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից։
Հարակից հրապարակումներ`
- ՏՄՊՊՀ նախագահ. Այս տարի ավելի շատ բողոքներ ունենք պետական մարմինների դեմ
- Գոգյան. Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը
- ԱԺ-ում Գոգյանի հայտարարությունների հարցով արտահերթ նիստ կգումարվի
- «Ժողովուրդ». ԿԳՄՍ-ում փոխնախարարական աթոռի ներկա ու նախկին տիրակալները պայքարում են իրար դեմ. Ի՞նչ կապ ունի Սմբատ Գոգյանը
- «Գրագողականներն» ընդդեմ Գոգյանի
- Սմբատ Գոգյանն ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան