Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ հրապարակել է նոր կնոջ հետ լուսանկար
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանն իր հետևորդներին ցույց է տվել նոր կնոջ հետ համատեղ առաջին լուսանկարը. հումորիստը 31-ամյա Տատյանա Բրուխունովայի հետ է։
360tv.ru կայքը գրում է, որ համատեղ լուսանկարը նա տեղադրել է Ինստագրամում Family look (ընտանեկան ոճ) գրառման ուղեկցությամբ։ Լուսանկարում երկուսն էլ կրում են միանման՝ սև- բաց դեղնագույն անձրևանոց, սպիտակ սպորտային կոշիկներ, գլխարկներ և ակնոցներ։ Դերասանը դիմակով է և ձեռնոցներով։
Պետրոսյանի և Բրուխունովայի հարաբերությունների մասին սկսել են խոսել 2019 թվականի սկզբից։ ԶԼՄ-ների տեղեկություններով, Պետրոսյանն արդեն օրինակացրել է երիտասարդ աղջկա հետ հարաբերությունները։
2018 թվականին Պետրոսյանը բաժանվել էր կնոջից՝ դերասանուհի Ելենա Ստեպանենկոյից։ Նախկին ամուսինները մինչև այժմ շարունակում են բաժանել ունեցվածքը։ Պետրոսյանի փաստաբանն ավելի վաղ ասել էր, որ նրանք չեն կարողանում կիսել 200 հազար ռուբլի արժողությամբ այծի արձանիկը։
Հարակից հրապարակումներ`
- 74-ամյա Եվգենի Պետրոսյանը պատասխանել է երեխայի ծննդյան մասին լուրերին
- Դադարեցվել է Եվգենի Պետրոսյանի հումորային ծրագրի հեռարձակումը
- 74-ամյա Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է 30-ամյա օգնականի հետ
- «Աստված պահապան լինի այս երկրին»: Եվգենի Պետրոսյանը շարունակում է իր բաժանորդներին ծանոթացնել Հայաստանի հետ
- «Դա իմ դրաման է». Եվգենի Պետրոսյան
- Եվգենի Պետրոսյան. Պրոֆեսիոնալ բեմում եմ 1962 թվականից, ինչն այս ժանրում ռեկորդ է
- Եվգենի Պետրոսյանին կինը թույլ է տվել մուտք գործել բնակարան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան