Հրանտ Բագրատյան. Այս տեմպերով Բելառուսին էլ կանցնենք
Հայաստանի նախկին վարչապետ Հանտ Բագրատյանը կորոնավիրուսի հիվանդացության տվյալների վերաբերյալ մի քանի համեմատություններ է ներկայացրել։
Նա գրել է.
«Այսօր կորոնավիրուսի դեպքերով Հայաստանում ռեկորդ է գրացվել՝ 452 դեպք։
Համարյա այնքան, ինչքան Վրաստանում 3.5 ամսում։ Հատկանշական է, որ դեպքերի բացարձակ թվով անցանք Մոլդովայից։
100000 բնակչի հաշվով Հայաստանն «առաջատար» է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ։
Բացառություն է կազմում միայն Բելառուսը։ Այս երկիրը, ինչպես և Շվեդիան, կարանտինային միջոցառումներ չի իրականացրել։ Արդյունքը սարսափելի է։ Գլխներին են խփում, արդեն ուշ է։ Հայաստանն իբր թե արտակարհ դրություն է մտցրել, նույնիսկ պարետ ունի։
Բայց արի ու տես վիճակը նույնքան վատ է։ Այս տեմպերով մի քանի օրից Բելառուսին էլ կանցնենք»։
Հարակից հրապարակումներ`
- «COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբն ահազանգում է հանրային առողջապահական աղետի մասին
- Ի՞նչ անել COVID-19 -ով պայմանավորված առողջապահական, տնտեսական և քաղաքական կոլապսից խուսափելու համար
- 25.05.2020. 452 նոր վարակակիր, 81 առողջացած, 6 մահվան դեպք
- Արսեն Թորոսյան. Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ
- Բելառուսում հայտնաբերվել է COVID-19- ի ավելի քան 35 հազար դեպք
- Շվեդիայում վերջին 7 օրում գրանցվել է աշխարհում ամենաբարձր մահացության ցուցանիշը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները