Ուհանի գիտնականները մտադիր են շարունակել վիրուսների ուսումնասիրությունը
Ուհանի իշխանությունները մտադիր են շարունակել իրենց հետազոտությունները` նոր վարակիչ հիվանդության բռնկումից խուսափելու համար, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Ուհան քաղաքում կորոնավիրուսային հիվանդության բռնկումից ի վեր, բազմիցս տարբեր վարկածներ հայտնվեցին լրատվամիջոցներում, թե նոր վիրուսը «արտահոսել» է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայից։ Հունվար ամսվա սկզբին ինստիտուտը հրապարակեց բաց նամակ, որում նա այդ ենթադրությունները որակեցին որպես կեղծ լուրեր։
«Եթե մենք ցանկանում ենք պաշտպանել մարդկությնանը նոր վարակիչ հիվանդության բռնկումից, մենք պետք է ուսումնասիրենք այս անհայտ վիրուսները։ Բացի այդ, մենք պետք է պահեստներում ունենաք որոշ դեղեր և մշակենք ռեակտիվներ՝ հետագայում այս հիվանդությունների կանխարգելման և վերահսկման համար»,- ասել է ինստիտուտի գիտնականներից Շի Ժենգլին։
Նա ավելացրել է, որ կշարունակի իր աշխատանքը անհայտ պաթոգենների ուսումնասիրության վրա, քանի որ բնության մեջ կան չղջիկների և այլ կենդանիների բազմաթիվ տեսակներ, որոնք հնարավոր է, որ նոր վիրուսների կրողներ ու տարածողներ լինեն:
«Վիրուսները կան բնության մեջ, անկախ այն բանից, մենք դա հաշվի առնում ենք, թե ոչ», - հավելել է Շի Ժենգլին։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին։ Մասնագետները պարզել են, որ հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսի նոր տեսակ է, որի հարուցած հիվանդությանը տրվում է COVID-19 պաշտոնական անունը։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին։