Գյուղմթերքի որոշ մթերողներ մոնոպոլ դիրքում են, գյուղացին խնդրի առաջ է կանգնում. պատգամավոր
«Որոշ տարածաշրջաններում մթերողը մոնոպոլ դիրքերում է, և գյուղացիները հաճախ ստիպված են լինում ենթարկվել մթերողի թելադրած գնին։ Արդյո՞ք ուսումնասիրվել է այս ոլորտը»,- խորհրդարանական լսումների ընթացքում նման հարց հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ դիմելով ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Գ. Գևորգյանն ասաց, որ իրենք ուսումնասիրել են գյուղատնտեսական ապրանքնրի շուկան միայն կորոնավիրուսի պայմաններում, քանի որ ոլորտը մեծ հաշվով աղերս չունի ՏՄՊՊՀ-ի հետ։
«Գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրանքն ու խաղացողները չափազանց մեծ են և չի կարող ՏՄՊՊՀ ոլորտում աշխատանք լինել։ Նույնը տեղական պոմիդոր, բիբարին ու ջերմոցային տնտեսությունների է վերաբերում։ Մենք որոշակի աշխատանքներ արեցինք, որպեսզի դաշտը մեղմվի։ Ինչ վերաբերում է ձեռքբերողների մոնոպոլ դիրքին, ապա հավատացնում եմ, որ կաթի շուկայում նման բան չկա, քանի որ մենք ուսումնասիրություն ենք իրականացնում, և կաթի ձեռքբերման շուկայում որևէ խախտում չկա, իսկ իրացման շուկայում՝ կա»,- տեղեկացրեց Գ. Գևորգյանը։
Նա շեշտեց, որ իրենք չեն կարող միջամտել գնին, քանի որ դա օրենքով արգելված է.
«Եթե խաղողի շուկան կարող է համարվել ՏՄՊՊՀ ուսումնասիրման առարկա, քանի որ կոնյակ արտադրողների հարցը կա, իսկ լոլիկի շուկայում չկա նման ձեռքբերող, ով կմթերի հանրապետության լոլիկ նման ձեռքբերող, ով կմթերի հանրապետության լոլիկի 30%-ը, չկա նման տնտեսվարող, որ մենք կարողանանք վարույթ իրականացնել»։
Ծ. Վարդանյանն ասաց, որ կան բնակավայրեր, որտեղ կաթի մեկ գնորդ է լինում, որի հետևանքով էլ առաջանում է մոնոպոլ վիճակ. «Գուցե հետո ես կասեմ, թե որ համայնքի մասին է խոսքը»։
Գ. Գևորգյանն էլ ասաց, որ խնդիր կա, ուղղակի դա այնքան էլ կապ չունի ՏՄՊՊՀ գործառույթի հետ.
«Եթե մենք աշխարհագրական շուկան սահմանենք այնքան նեղ, որ այդ տարածքն էլ ընկնի ու վաճառողի համար տնտեսապես ոչ նպատակահարմար լինի այլ սուբյեկտին մթերք վաճառելը, կհատկորոշենք այդ աշխարհագրական տարածքը և գործընթացներ կսկսենք։ Բայց ՀՀ-ում շատ հաճախ խնդիր է լինում գյուղ կամ մարզ հատկորոշելը»։