Կապանում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ
Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Այս մասին հայտնում է լխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ երեկ լարված իրավիճակ էր Սյունքիի մարզկենտրոն Կապան քաղաքում. Քաջարանի երեք բնակչի բերման էին ենթարկել Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Վարչության և ոստիկանության շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել՝ պահանջելով տղաներին ազատ արձակել։ Ըստ հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ծեծի են ենթարկել։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն՝ Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքով քր.գործի վերաբերյալ
- Կապանում բողոքի ակցիան ավարտվեց ծափահարություններով ու տերունական աղոթքով
- Մալյան. Ոստիկանության զորքերը շուտով կլինեն Կապանում
- Նաիրա Զոհրաբյան. Կապանում չփորձեք ուժ կիրառել
- Անի Սամսոնյան. Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան
- Ոստիկանությունը սպառնաց՝ Կապանում քայլերի կդիմի
- Ա. Իշխանյան. Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ, որոնք ՔՊ-ից չեն
- Կապանում լարված իրավիճակ է