17 տնտեսվարողի դեպքում արձանագրվել են խախտումներ.ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն այսօր ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում՝ պարզելու տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը։Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանումը դիտարկվել է 27 տնտեսվարողի մոտ, որոնցից 17-ի դեպքում արձանագրվել են խախտումներ։ Դրանց մասով կազմված արձանագրությունն ուղարկվել է պարետին։
Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած անվտանգության խախտումների հիմքով՝ մայիսի 25-ի դրությամբ պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել արդեն 823 տնտեսվարողի նկատմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան