Չենք բացառում՝ որոշակի սցենարի դեպքում, կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը.Ավինյան
Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ռազմավարությունը շարունակվում է՝ սահմանափակումների ռեժիմի նվազ չափով վերադառնալու սցենարը:
«Անցել ենք ապակենտրոն պայքարի մոդելին, որը նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրն իր ավանդը պետք է դնի այս գործում, մեզանից յուրաքանչյուրը պետք է պաշտպանի և պաշտպանվի»,-ասաց պարետը՝ հավելելով, որ այս ամենում կարևոր է կանոների պահպանումը՝ դիմակի կրում, սոցիալական հեռավորություն և ձեռքերի հաճախակի ախտահանում:
«Ցավոք սրտի այսօր պարետատան նիստի ընթացքում քննարկեցինք և չբացառեցինք, որոշակի սցենարի դեպքում, կրկին կարանտինային ռեսժիմի սահմանում: Որոշ դեպքերում մենք նման ռեժիմ սահմանում ենք,օրինակ՝ Սևանում,Արենիում,որտեղ օջախի բռնկումը մեծ է: Ամեն ջանք ներդնելու ենք, որպեսզի չվերադառնանք համապետական մասշտաբով նման կարանտինային ռեժիմի, բայց դա նշանակում է, որ մենք՝ ինքներս պետք է լինենք կարգապահ»,-տեղեկացրեց Ավինյանը:
Պարետը կոչ արեց համաքաղաքացիներին ըմբռնումով մոտենալ վարչական տուգանքներին.«Ընդհանուր կանոնների պահպանման տրմանաբանությունը և պարտաճանաչությունը թույլ կտա նվազեցնել վարակի տարածման թվերը»,-համոզված է պարետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան