Ավստրիայի նախագահը ներողություն է խնդրում՝ COVID-19-ի պարետային ռեժիմը խախտելու համար
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը ներողություն է խնդրել՝ երկրի կորոնավիրուսային պարետային ժամը խախտելուց հետո: Այս մասին գրում է CNN-ը։
Վան դեր Բելենը երեկոյան 11-ից հետո մնացել է ռեստորանում շաբաթ օրը երեկոյան՝ խախտելով Ավստրիայի կառավարության կողմից սահմանված պարետային ժամը։
«Սահմանափակումներից հետո ես առաջին անգամ էի դուրս եկել երկու ընկերներիս և կնոջս հետ։ Մենք զրուցում էինք և կորցրինք ժամանակի զգացումը: Ես անկեղծորեն ցավում եմ: Դա սխալ էր», - թվիթերում գրել է Վան դեր Բելլենը՝ անդրադառնալով խախտմանը։
Նշվում է, որ մայիսի 15-ից Ավստրիայում ռեստորաններին թույլատրվեց վերաբացվել, բայց պետք է պահպանել սոցիալական հեռավորության մի շարք սահմանափակումներ և փակվել ժամը 11-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան