Գալստյան. Տրանսպորտային միջոցների խախտումները մեծ ծավալի չեն
Երևանում հանրային տրանսպորտային բոլոր միջոցներն ամեն օր խորքային ախտահանվում են մասնագիտացված կառույցի կողմից։ Երևանի ավագանու նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանն ասաց, որ համայնքն իր միջոցներով իրականացնում է նաև մասնավոր հատվածի տրանսպորտային միջոցների շարժակազմերի խորքային ախտահանումը, ընթացիկ ախտահանումն արդեն կազմակերպություններն իրենց միջոցներով են իրականացնում։
Նա նշեց, որ տրանսորտային միջոցների մուտքերի մոտ անպայման տեղադրված են ալկոգել, ուշադրություն է դարձվում, որ վարորդն ու ուղևորները լինեն դիմակներով ու ձեռնոցներով։
Ըստ նրա, հսկողությունն իրականացնում է ոստիկանությունը, տեսչական մարմինը, համագործակցում են նաև քաղաքապետարանի հետ։
Է.Գալստյանն ասաց, որ տարբեր ստուգումների արդյունքում արձանագրում են որոշակի խախտումներ, որոնք մեծ ծավալ չեն կրում։ Ներկայացված տվյալների համաձայն, մայիսի 24-ին երկու տրանսպորտային միջոց է հայտնաբերվել ոստիկանության կողմից, մայիսի 25-ին՝ երեք ավտոբուս ու տեղափոխվել են պահպանվող տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր է իրականացվի տրանսպորտային միջոցների ժամանակավոր չվացուցակների կազմում. Ա. Գրիգորյան
- Ոստիկանությունը հայտնաբերել է առանց դիմակ ուղևոր տեղափոխող մի քանի տրանսպորտային միջոց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան