Լավրով. ՀԱՊԿ երկրները կդիտարկեն կենսաբանական անվտանգության հարցով համագործակցությունը
Կորոնավիրուսը լուրջ փորձություն դարձավ։ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են կենսաբանական անվտանգության ոլորտում համագործայցության հարցեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Կորոնավիրուսը լուրջ փորձություն է, որն իր ազդեցությունն է թողնում միջազգային հարաբերությունների ողջ համակարգի վրա։ Այն դարձել է մարտահրավեր յուրաքանչյուր պետության միջազգային կառույցների համար։ Մենք այսօր պետք է ուշադիր կերպով վերլուծենք, թե ինչ եզրակացություններ պետք է արվեն մեր կազմակերպության հետ կապված»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին