Լավրով. Հայաստանի հետ ռազմական համգործակցությունը շատ սերտ է
Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները գնահատվում են դաշնակցային, դրանք հենց այդպիսին էլ հանդիսանում են։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտից հետո։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ դա վերաբերում է և ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը, և երկկողմ հարաբերություններին։
«Ռազմական համագործակցությունը շատ և շատ սերտ է»,-ասել է Լավրովը՝ ավելացնելով, որ Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմական բազա, որն օգնում է ապահովել կայունություն և անվտանգություն տարածաշրջանում։
Նրա խոսքով, ինչ վերաբերում է ռազմա-տեխնիկական համագործակցությանը, աջակցությանը, որը Ռուսաստանը ցուցաբերում է Հայաստանին, ապա այստեղ էլ առկա է ոչ թե երկխոսություն, այլ շատ սերտ ու արդյունավետ աշխատանք։
«Այդ աշխատանքը մշտական է, ամենօրյա ու պրոֆեսիոնալ։ Այնպես որ այստեղ էլ հարցեր չեն առաջանում»,-ավելացրել է ԱԳՆ ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին