Փոխքաղաքապետ. Թբիլիսիի փողոցները լվանալու արդյունավետությունը դեռ ապացուցված չէ
«Մենք առաջին իսկ օրվանից լուրջ ենք մոտեցալ խնդրի լուծմանը»,- Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։
Նա պատասխանեց ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի հարցին։ Ավագանու անդամը մասնավորապես հիշեցրեց, որ դեռ երկու ամիս առաջ Թբիլիսիի փողոցներն ախտահանելու վերաբերյալ լուսանկարներն իր գործընկերներից շատերը ծաղրում էին՝ «լվացք են անում, խալի են լվանում», ապա հարցրեց. «Ի՞նչ աշխատանքներ են առհասարակ տանում այս ուղղությամբ, կուզեի խալի լվանալու արարաղությանը իսկապես կազմեր Երևանի մաքրման, լվացման աշխատանքների մի մասը»։
Երևանի փոխքաղաքապետն ասաց, որ Թբիլիսիի ու չինական այլ քաղաքների փողոցների ախտահանման այդ աշխատանքների արդյունավետությունը դեռ ապացուցված չէ. «Այո, էֆեկտիվ տեսք ունի, բայց արդյունավետությունը դեռ ապացուցված չէ, այնպես չէ՝ դա անելը կբերի այսպես կտրուկ նվազեցմանը, ոչ էլ կարող եմ դրա հակառակը պնդել»։
Ս. Հարությունյանն ասաց, որ ախտահանում են տրանսպորտային բոլոր միջոցները բարձր մասնագիտական փորձ և որակավորում ունեցող «Ախտահանում» ՓԲԸ կողմից, որն ունի անհրաժեշտ գործիքներ, մաքրում են բռնակները, նստարանները, ախտահանում են կանգառները։ Համատիրությունների հետ համատեղ ախտահանվում են բազմաբնակարան շենքերի մուտքերը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ բոլոր վարչական շրջանների փողոցները ժամը 3։00-6։00-ը լվանում են օրումեջ գրաֆիկով, սակայն հիմա, երբ արդեն շոգեր են, ավելի շատ տեխնիկայով ու ինտենսիվ են անելու այդ աշխատանքները՝ ամեն օր 30 մեքենայով ժամը 6։00-8։00-ը լվանալու են փողոցները։
«Լույս» խմբակցության անդամ Թեհիմնա Վարդանյանն ասաց, որ թվարկված աշխատանքների 0,5 տոկոսն է իրականացվում։
«Պարոն Հարությունյան կամ դուք վերահսկողությունը լավ չեք իրականացնում, կամ ձեր վստահությունն են չարաշահում, կամ չգիտեմ ինչպես մեկնաբանել՝ 0,5 տոկոս է իրականացվում այն աշխատանքների, որոնք մատնանշում եք»,- ասաց նա։
Թ. Վարդանյանի խոսքով, հասարակական տրանսպորտի որևէ գծի վերջնամասերում մեքենաների ախտահանման որևէ նշույլ չի տեսնում, կանգառների ախտահանումը 0,1 տոկոս է, բազմաբնակարան շենքերի ախտահանում նույնպես չի կատարվում։
«Չգցեք համատիրություների վրա։ Դրանից բարձր կա քաղաքապետարան, որը պարտավոր է հոգ տանել իր բնակիչների մասին։ Ինչ է արվում։ Օճառաջրով մի քանի շենքում շփում է արվել, դրանից հետո քաղաքացիներն ուղղակիորեն զզվում են մտնել վերելակ կամ մուտքի դուռը բացել։ Երևի դա էլ արվել է մի 50 շենքում»,- ասաց Թ. Վարդանյանը։
Նրա խոսքով, շենքերի մոտ դրված աղբամանները խայտառակ վիճակում են, սանմաքրման մասին խոսք չկա՝ «0 չէ, մինուս է»։
Հարակից հրապարակումներ`
- Գալստյան. Տրանսպորտային միջոցների խախտումները մեծ ծավալի չեն
- Ոստիկանությունը հայտնաբերել է առանց դիմակ ուղևոր տեղափոխող մի քանի տրանսպորտային միջոց
- Հսկիչ կետերում ախտահանվել են ՀՀ-ից Արցախ մուտք գործած ընդհանուր թվով 862 տրանսպորտային միջոց
- Ախտահանող սարքի չափսը կապ չունի.Սերգեյ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան