Մարության. «Հին Երևանի» հետ կապված ամենաբարդ հարցն իրացումն է
«Հին Երևան» ծրագրի հետ կապված ԿԳՄՍ նախարարը, Երևանի քաղաքապետն ու Երևանի գլխավոր ճարտարապետը հանդիպել են արվեստանոցում, նպատակն էր՝ ինչ անել, որ ծրագիրը հասնի ավարտին։ Երևանի ավագանու նիստում ասաց Երևանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը։
«Կդժվարանամ որևէ դրական տեղաշարժի մասին այս պահին տեղեկատվություն տալ։ Քաղաքապետարանի կողմից գործող կարգի համաձայն՝ որոշակի քայլեր են ձեռնարկվել վերգետնյա հարկերի կարգավիճակը պարզաբանելու վերաբերյալ, սակայն խնդիրները ոչ միայն այդ կոնտեքստում են, կան նաև որոշակի ընթացիկ հարցեր, որոնք կառուցապատողների ու ճարտարապետի կողմից ենթակա են կարգավորման»,- նշեց նա։
Ա. Սեդոյանի խոսքով, մինչև Տերյանի փողոցի շարունակությունը կան որոշակի գույքեր, որոնք չեն իրացվել, հստակ կառուցապատողների կողմից ժամկետներ չեն հնչում, դրանց իրացման վերաբերյալ շարունակ բանակցություններ են ընթանում, վերջնաժամկետի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա։
«Միակ հաճելի լուրն այն է, որ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհուրդը նախագծի վերգետնյա հատվածի մասին տվել է հավանություն, սակայն առ այսօր նախագծային աշխատանքներն ավարտուն տեսք չունեն։ Նախագիծը պետք է ենթարկվեր շրջակա միջավայրի փորձաքննության, պետական համալիր փորձաքննության, նախկինում չէին իրականացվել, քանի որ մասնակի թույլտվություններ կային տարված»,- ասաց Ա. Սադոյանը։
Նա նշեց, որ պետք է ճշտել կառույցների կարգավիճակը, որոնք քննվում են իրավապահ մարմիններից կողմից։
«Պետք է ճշտվի շինությունների կարգավիճակը իրավական մարմինների կողմից եզրակացություն լինելուց հետո, որից հետո կհասկանանք, թե որ ճանապարհով ենք գնում առաջ»,- ասաց Ա. Սեդոյանը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ ամենաբարդ հարցը իրացումն է, հենց հողի հարցը լուծված եղավ, շինարարությունն է մնում։
«Նստած սպասում ենք, թե իբր կլինի իրացում։ Մեր կողմից, նախարարության հետ համատեղ, մեր աշխատանքն արագ կարվի»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Հին Երևան»-ի խախտումներով շինարարության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
- Քննարկում՝ «Հին Երևանի»,Կոնդի ու 33-րդ թաղամասի ծրագրերի խնդիրների մասին
- «Հրապարակ». Երևանի ավագանու ընդդիմությունը որոշել է հիմնովին զբաղվել «Հին Երևան» պրոյեկտով
- Ի հեճուկս՝ Փաշինյանը «Հին Երևան» նախագծի կողմնակից
- «Հին Երևան» նախագծի իրականացումը կանգնած է.Փաշինյան
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- «Հին Երևան»-ը միշտ ինչ-որ խոչընդոտների է հանդիպում. Նախագծի հեղինակ
- Բուզանդի քանդված շենքերը կներառվեն «Հին Երևան» ծրագրում
- Վարչապետը հորդորել է մաքսիմալ ուշադիր լինել «Հին Երևան» ծրագրի կառուցապատմանը
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- «Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող»
- «Հին Երևան»-ում ընթանում են հողային աշխատանքներ՝ ի հեճուկս հանրային կարծիքի