Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մի քանի պատճառով
«Իզմիրլյան» բժշակական կենտրոնից ստացվել է տեղեկանք, որ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, չի կարող մասնակցել դատական նիստիրն։ Քիչ առաջ մեկնարկած նիստում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը՝ նշելով, որ հստակ չէ, թե երբ նա կկարողանա մասնակցել դատական նիստերին։
Դատավորն ասաց, որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով հետաձգել նիստը պայմանավորված Հայաստանում կորոնովիրուսի իրավիճակով։
Դատարանը նաև գրություն է ստացել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններ՝ Ինեսա Պետրոսյանցի ու Կարեն Մեժլումյանից, որով տեղեկացրել են, որ Ինեսա Պետորսյանի մոտ հաստատվել է Covid 19:
Դատավորի որոշմամբ, այսօրվա նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 9-ին ժամը 13-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան