Ռուսաստանը Վրաստանին վաճառվող գազը կէժանացնի 15 տոկոսով
Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել վաճառվող գազի գինը նվազեցնելու շուրջ։ Գազը կէժանանա մոտ 15 տոկոսով։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Նատիյա Թուրնավան։
Նա նշել է, որ հաշվի առնելով մրցակցության հետևանքով նավթամթերքի գներն անկում են ապրում, «Գազպրոմ»-ի հետ համաձայնության են եկել գազն էժանացնելու շուրջ։
«Հաշվի առնելով առևտրային գաղտնիքը՝ ես հստակ թվեր չեմ կարող ասել, բայց կասեմ, որ գազի գինը կնվազի մոտ 15 տոկոսով։ Այսօր այդ շուկան շատ մրցունակ է ու այդ միտումներին հետևում են թե «Գազպրոմ»-ը, թե SOCAR-ը։ Հարկ եղած դեպքում մենք նրանց հետ կխոսենք ավելի մեծ անկման մասին, և դա կածված կլինի շուկայի կառուցվածքից»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին