Վրաստանի առողջապահության նախարար. Իմ հայ գործընկերոջ հայտարարությունն անհիմն է
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն արձագանքել է Հայաստանի առողջապահության նախարարի հայտարարությանը: 1tv.ge-ի հաղորդմամբ, Տիկարաձեի խոսքով, նշված հայտարարությունն անհիմն է և առաջացնում է որոշ հարցեր: Նախարարը նշում է, որ հարցի վերաբերյալ նախատեսվում է հաղորդակցվել Հայաստանի առողջապահության նախարարի հետ:
«Մենք բազմիցս հեռախոսազրույց ենք ունեցել այն ժամանակաշրջանում, երբ սկսվել էր համավարակը, անցել ենք խորհրդակցություններ և համեմատել մեր երկրների վիճակը: Եթե նա ուներ հարցեր, կարող էր օգտվել այդ միջոցից, և մենք կպատասխանեինք նրա բոլոր հարցերին:
Այն, որ Վրաստանի առողջապահության նախարարության ունեցած արդյունքները կասկածի առիթ չունեն, հաստատում են ոչ միայն թվերը, այլ՝ գնահատականը, որը տալիս է հասարակությունը: Ուստի, որոշ կասկածներ են առաջանում և հարցեր, թե ինչն է հիմք հանդիսացել իմ գործընկերոջ կողմից նման հայտարարություն անելու համար:
Մենք նախատեսում ենք նրա հետ ունենալ հաղորդակցություն, որպեսզի ճշտենք մանրամասները»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն:
Հիշեցնենք, նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 22-ին ՀԽ անդամների հետ օնլայն քննարկմանը հայտարարել էր, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը, իսկ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորեց թեստերի որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ։ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել էր ոչ դիվանագիտական։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ առողջապահության նախարարությունը նախարարի անունից հայտնել է՝ ցավում են միջադեպի համար
- Ցերցվաձե. Վրաստանն ակնկալում է, որ Արսեն Թորոսյանը ներողություն կխնդրի
- Թբիլիսիից Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել են ոչ դիվանագիտական ու զարմանալի
- Թորոսյան. Մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան Վրաստանինը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան