Կխստացվեն մինչև այժմ գործադրվող լծակները.վարչապետ
Կանոնների պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլև կձգտի զրոյի: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուսումնասիրությունները թույլ են տալիս , որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կիրառումը կարող են բեկում մտցնել և զրոյացնել կորոնավիրուսի տարածման հաճախականությունը»:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ մինչև այժմ գործադրվող լծակներն ավելի կխստացվեն:
«Սկսվել են ռեյդեր հանրապետության ամենատարբեր հատվածներում սկսած ֆիզիկական անձանցից, ավարտած՝ տնտեսվարողներով: Խստացված ստուգումներ կանցկացվեն միջմարզային ճանապարհներին՝ ստուգվելու են,թե արդյոք բոլոր քաղաքացիներն են կրում դիմակ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան