Տնտեսություն 10:00 26/05/2020 Աշխարհում

COVID-19-ի Հայաստանի օգնության փաթեթը կազմում է ՀՆԱ-ի 2 տոկոսը. ԱՄՀ

Կորոնավիուսի հետևանքները շատ երկրներում զգալի վնաս հասցրեցին ազգային տնեսությունններին՝ առաջացնելով տնտեսական ճգնաժամ և բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Այս հետևանքները մեղմելու համար երկրները դիմեցին տարբեր քայլերի՝ սոցիալական և տնտեսական օգնություն ցուցաբերելով բնակչությանն ու տնտեսվարողներին։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Ըստ Արժույթի Միջազգային հիմնադրամի, Հայաստանի կառավարությունը հայտարարեց մարտի 16-ին հատուկ դրություն, որը մեղմացվեց և վերացվեց մայիսին՝ պահպանելով միայն մի շարք սահմանափակումներ: Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենաշատ հիվանդներ ու մահեր արձանագրած երկիրն է: Հատուկ դրության վերացումից հետո հիվանդների թիվը զգալիորեն աճեց՝ այս պահին հասնելով 7113-ի։. Մահերի թիվը կազմում 87 մարդ: Ըստ ԱՄՀ-ի՝ կառավարությունն առաջարկել է ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով 300 միլիոն դոլարանոց օգնության և խրախուսման փաթեթ:

Այն ներառում է սուբսիդավորված վարկերի միջոցով աջակցություն կորոնավիրուսից տուժած բիզնեսներին, օժանդակություն մանր ձեռներեցներին՝ աշխատողների աշխատավարձերը վճարելու հարցում, ֆինանսական օգնություն կարիքավոր ընտանիքներին, կորոնավիրուսի արդյունքում աշխատանքը կորցրած անձանց և սոցիալական այլ խմբերի։ Օգնությունը ներառում է նաև կոմունալ ծախսերի համար միջոցների հատկացում, որի նպատակով կառավարությունը տրամադրել է մոտ 138 միլիոն դոլար: Ըստ ԱՄՀ-ի, ընդունվել են սոցիալական աջակցության 18 փաթեթներ:

Վրաստանում, որը տարածաշրջանում ամենաքիչ հիվանդներ ու մահեր արձանագրած երկիրն է, այս պահին հիվանդների թիվը կազմում է 731 մարդ, մահացել է 12 հիվանդ: Կառավարությունը մարտի 21 հայտարարեց հատուկ դրություն՝ սահմանելով մի շարք սահմանափակումներ, ներառյալ մասնավոր տրանսպորտի երկշաբաթյա օգտագործման արգելք, որը դադարեցվեց ապրիլի վերջին: Սահմանվեց պարետային ժամ երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան ժամը 6-ը: Մայիսից սահմանափակումները սկսեցին մեղմացվել:

Ապրիլի 24-ին կառավարությունն ընդունեց տնտեսության վերաբացման վեց փուլանոց ծրագիր, որը կընթանա մինչև հուլիս ամիսը: Յուրաքանչյուր փուլկտևի առնվազն երկու շաբաթ: Տնտեսական հակաճգնաժամային քայլերի ծրագիրը նախատեսում է մի շարք միջոցառումներ, ներառյալ օգնություն բնակչությանն ու բիզնեսներին կումանալ ծախսերի վճարման հարցում, գործազրկության նպաստի տրամադրում կորոնավիրուսի արդյունքում աշխատանքը կորցրած անհատներին, միանվագ օգնություն սոցիալական տարբեր խմբերին և այլ միջոցառումներ:

Վրաստանում հատուկ ուշադրության կենտրոնում է տնտեսության առանցքային ճյուղերից զբոսաշրջությունը: Հարկային արձակուրդներ են սահմանվել ոլորտի տասնյակ հազարավոր ընկերությունների համար: Հունիսի 12-ից նախատեսվում է հյուրանոցների վերաբացում տեղական, իսկ հուլիսի 1-ից նաև արտասահմանցի զբոսաշրջիկների համար:

Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակի հետ մեկտեղ տնտեսությունը մեծ վնասներ կրեց նավթի գների անկման արդյունքում: Այս պահին երկրում հիվանդների թիվը հասել է 4271, մահացել է 51 մարդ: Իշխանությունները դիմեցին մի շարք սահմանափակումներին, մասնավորապես հավաքների արգելքներ, սահմանների փակում, ներքին տեղաշարժի սահմանափակում և այլն:

Մայիսից սկսվեց հատուկ ռեժիմի մեղմացում: Կառավարությունը հայտարարեց 3 միլիարդ դոլարի օժանդակության տրամադրման մասին կորոնավիրուսից տուժած բիզնեսների համար: Դրա հետ մեկտեղ իշխանությունները մի շարք քայլեր ձեռնարկեցին ֆինանսա-բանկային համակարգում, ներառյալ ուշացած վճարումների համար տուգանքների չեղարկում, վարկային կազմակերպությունների ստուգումների դադարեցում և այլն:

Ադրբեջանի կառավարությունը 5 միլիոն դոլար աջակցություն տրամադրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Միացյալ Նահանգները շարունակում են առաջին տեղը զբաղեցնել աշխարհում կորոնավիրուսով հիվանդների ու զոհերի թվով: ԱՄՆ-ում այսօր արձանագրվել է ընդհանուր ավելի քան 1 միլիոն 650 հազար կորանավիրուսի հիվանդության դեպք: Մահացածների թիվը մոտենում է 98 հազարի: Տնտեսությունը ահռելի վնասներ է կրում համարավարակի արդյունքում:

Ապրիլ ամսվա դրությամբ գործազրկությունն ԱՄՆ-ում հասնումմ է 15 տոկոսի, նախահամավարակային 4 տոկոսի փոխարեն: ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց վարչակազմի առաջարկած տնտեսական խրախուսման ավելի քան 2 տրիլիոն դոլարանոց փաթեթը, որը նախատեսում էր ուղիղ ֆինանսական միանվագ օգնություն բնակչությանը, մանր ու միջին բիզնեսներին օժանդակություն, տուժած ոլորտների տնտեսավարողներին ֆինանսական օգնության ցուցաբերում: Նահանգային և դաշնային իշխանությունները մանր ու միջին ձեռներեցներին օգնություն են ցուցաբերում դրամաշնորհների ու արտոնյալ վարկերի տեսքով:

Բացի այդ, հարկային հայտարարգրերի ներկայացման ժամկետները հետաձգվեցին մինչև հուլիս ամիս: Վերջերս Ներկայացուցիչների պալատը, ուր մեծանմասնություն են կազմում դեմոկրատները, ընդունեց 3 տրիլիոն դոլարի խրախուսման նոր փաթեթի մասին օրինագիծ, որը օրենքի ուժ ստանալու համար դեռևս պետք է հավանության արժանանա հանրապետականների մեծամասնությամբ ԱՄՆ Սենատում և ստորագրվի նախագահ Թրամփի կողմից: Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը չի բացառել, սակայն, նոր փաթեթի ընդունման հնարավորությունը մոտ ապագայում:

Ըստ Արժույթի Միաջզգային հիմնադրամի, Ռուսաստանի կառավարության կորոնավիրուսի համավարակի արդյունքում օգնության ֆիսկալ փաթեթը կազմում է ՀՆԱ-ի 2.9 տոկոսը: Հարկային և ֆինանսկան օգնության շուրջ 15 միջոցառումները ներառում են առողջապահության ոլորտին հավելավճարների տրամադրում, վճարովի արձակուրդներ հիվանդներին, մինիմալ աշխատավարձի չափով գործազրկության նպաստի սահմանում, միանվագ վճարումներ 3-15 տարեկան երեխաների համար, աջակցություն մանր ձեռներեցությանը և այլն:

Դաշնային իշխանությունները հանդես են եկել տնտեսության վերաբացման եռափուլ ծրագրով, որի ժամկետները դեռևս հստակ չեն: Ռուսաստանում այս պահին հիվանդների թիվը ավելի քան 353 հազար է, մահացածներինը՝ 3633 մարդ: Երկիրը տնտեսական մեծ վնասներ է կրել նաև համաշխարհային շուկայում նավթի գների անկման հետևանքով:

Մայիս ամսվա դրությամբ Մեծ Քսանյակի խմբի երկրներից տնտեսական խրախուսման ամենամեծ փաթեթը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ Ճապոնիան է: Այն կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 21 տոկոսը: Ճապոնիայից հետո երկրորդ տեսում է ԱՄՆ-ը 11 տոկոսանոց փաթեթով, որին հաջորդում են Ավստրալիան՝ 9.9 տոկոսով, Կանադան 9.8 տոկոսով, Բրազիլիան՝ 8 տոկոսով, Թուրքիան և Ֆրանսիան՝ 5 տոկոսանոց փաթեթներով, Գերմանիան՝ 4.9 տոկոսանոց փաթեթով և Իտալիան՝ 4.6 տոկոսանոց օգնության փաթեթով: Ընդհանուր Եվրամիության խրախուսման փաթեթը կազմում է դաշինքի ՀՆԱ-ի 4 տոկոսը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:17
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ՀՀ ՊՆ զինծառայողներին
ՀՀ ՊՆ-ն իրավական ակտերի e-draft.am կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ճրագալույցը Հայաստանյայց...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սպասվում է ձյուն և քամու ուժգնացում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում`հունվարի 5-ի  ուշ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
17:28
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է «Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն  ու ողջ հայոց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}