Ճապոնիան վերացրեց արտակարգ դրությունն ամբողջ երկրում
Ճապոնիան վերացրեց արտակարգ դրությունն ամբողջ երկրում։ Այս մասին գրում է Euronews-ը։
Նշվում է, որ սկզբնապես արտակարգ դրությունը նախատեսվում էր, որ պետք է տևի մինչև մայիսի 31-ը: Այնուամենայնիվ, խիստ սահմանափակումներ չիրականացվեցին, ինչպես Եվրոպայում:
Կառավարությունը խնդրել էր քաղաքացիներին հնարավորության սահմաններում մնալ տանը, և դրանով սահմանափակել վիրուսի տարածումը:
Ճապոնիայում գրանցվել է 17,300 կորոնավիրուսի դեպք: 850 մարդ մահացել է COVID-19-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները