Դմիտրի Պեսկովը դուրս է գրվել հիվանդանոցից
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը TASS-ին ասել է, որ դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժվում էր կորոնավիրուսից։
«Ինձ դուրս են գրել հիվանդանոցից: Դեռևս ես կարանտինում կլինեմ», - ասել է Պեսկովը։
Պեսկովը հավելել է, որ նախատեսում է աստիճանաբար վերադառնալ աշխատանքի:
«Աստիճանաբար ես կսկսեմ աշխատել տնից», - ասել է նա:
Պեսկովի և նրա կնոջ՝ օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի հոսպիտալացման մասին հաղորդվել էր մայիսի 12-ին:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկովն ասել է, որ երկկողմանի թոքաբորբով գտնվում է հիվանդանոցում
- Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան