Հայաստանում քննարկում են ԱՀԿ` կորոնավիրուսը չբուժող դեղերի մասին հայտարարությունը
Հայաստանի առողջապահության նախարարությունը քննարկում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրիեսուսի հայտարարությունը, ըստ որի՝ ԱՀԿ-ն ժամանակավորապես դադարեցրել է հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի փորձարկումները՝ որպես COVID-19-ի հիվանդության բուժում։
«Հիմա ուսումնասիրություն է արվում։ Եթե որևէ որոշում լինի, կարծում եմ, առաջիկա օրերին այդ մասին կհայտարարենք»,- Panorama.am-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Մասնավորապես, ԱՀԿ գործադիր տնօրենը նշել էր, որ հրապարակվել է ուսումնասիրություն՝ կապված COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների վրա հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի ազդեցության մասին: Այս ուսումնասիրության հեղինակները պնդում են, որ այս դեղերը առանձին կամ մակրոլիդի (հակաբիոտիկներից մեկը) հետ համատեղ ստացող հիվանդների շրջանում գրանցվել է մահացության ավելի բարձր ցուցանիշ:
Հիշեցնենք, որ դեռ մարտի 26-ին կայացած ասուլիսում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ Հայաստանն ունի հիդրօքսի քլորոքվին, որով արդեն երեք օր է բուժում են պացիենտներին, մինչ այդ երկու դեղերի կոմբինացիա էին օգտագործում, ՄԻԱՎ-ի բուժման դեղ էր, դրանով էլ էին բուժում. «Դեռ վաղ է եզրակացանել, շատ քիչ օր է անցել, քիչ թվով պացիենտների վրա ենք փորձել։ Հետևում ենք միջազգային գիտական լրահոսին, Իտալիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ կապի մեջ ենք, որպեսզի իրենց մոտ մեծաթիվ պացիենտների բուժման արդյունքները կարողանանք մեր փոքրաթիվ պացիենտների վրա կիրառենք։
Նախնական նման որոշում ունենք, որ քլորոքվինը Azimtromitsin-ի հետ տալու ենք բոլոր հիվանդներին, որոնք ունեն թոքաբորբ կամ չունեն թոքաբորբ, բայց ունեն ռիսկի գործոն՝ ծանր քրոնիկ հիվանդություն՝ կանխարգելելու թոքաբորբի խորացումը կամ զարգացումը։ Դեղամիջոցը տրվում է ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներին, որպեսզի հնարավորինս նրանց վիճակը կարգավորվի ու գա դեպի դրական»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն կասեցնում է հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի փորձարկումները՝ COVID-19-ի բուժման համար
- Ֆրանսիան հաստատեց հիդրօքսիքլորոքինը՝ կորոնավիրուսի դեպքերի բուժման համար․ L’express
- RTL. Կորոնավիրուսով վարակված հայամետ ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն բուժվում է քլորոքին դեղամիջոցով
- Թորոսյան. Ասել, որ այս կամ այն դեղը ուղիղ բուժում է կորոնավիրուսը, դեռ չենք կարող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան