Չուկոտկայում չորս մարդ է զոհվել Մի-8 ուղղաթիռի կտրուկ վայրէջքի պատճառով
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 ուղղաթիռը կտրուկ վայրէջք է կատարել Չուկոտկայի «Ուգոլնիե կոպի» օդանավակայանի տարածքում, ողջ անձնակազմը մահացել է: Այդ մասին հայտնել են Պաշտպանության նախարարությունից:
Ավելի վաղ շտապօգնության ծառայություններից «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են, որ Անադիրում ՄԻ-8-ի կտրուկ վայրէջքի զոհ է դարձել չորս մարդ:
Ռազմական գերատեսչության տվյալներով, աղետը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 05:00-ին՝ ուսումնամարզական թռիչքի ժամանակ:
Նախնական տվյալներով աղետի պատճառը կարող է լինել ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը: Դեպքի վայր է մեկնել օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության հանձնաժողովը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մի-8-ի սև արկղերն արդեն գտնվել են, նրանց վիճակը բավարար է: Վթարից հետո Անադիրի օդանավակայանը գործում է բնականոն ռեժիմով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան