Արամ Վարդևանյան. Աննա Դանիբեկյանը պատասխանատուների թվում է լինելու
«Մենք ունենք արտառոց իրավիճակ, երբ ամեն օր ունենում եք կորոնովիրուսի եռանիշ թվերով աճ։ Իսկ այս դատական նիստին ներկա է լինում առնվազն 30 մարդ։ Այս դեպքում պատասխանատուն դատավորն է՝ տիկին Աննա Դանիբեկյանը»,- նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ հենց այս ամենը հաշվի առնելով էին դիմել, որ փոփոխվի կամ վերացվի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին ներկա է եղել Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը, ում կնոջ՝ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս։
«Ես շատ հստակ ասում եմ, ցանկացած առողջական ռիսկի համար, որը պայմանավորված է կալանավորման հանգամանքով, պատասխանատուներից մեկը լինելու է Աննա Դանիբեկյանը»,- ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մի քանի պատճառով
- Ռ.Քոչարյանի և մյուսների գործով նիստը կհետաձգվի, Ս. Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցնում Արմեն Դանիելյանին մակագրված բողոքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան