Արամ Վարդևանյան. Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի գործով արդարադատություն չի կարող իրականացնել
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքները մակագրելը պատահականություն չէ։ Նման համոզմունք ունի Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։
«Վերաքննիչ քրեական դատարանի 18 դատավորներից Արմեն Դանիելյանն այն բացառիկ դատավորն է, ով մեկ տարվա ընթացքում երկու անգամ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ կալանքը փոխելու միջնորդությունը պետք է քննության առարկա դարձնի։ Եթե Հայաստանի Հանրապետությունում կա մեկը, ով դա կարող է դիտել պատահականություն, ես իսկապես կուզեմ այդ մարդու հետ խոսել, որ զուտ հասկանամ, թե ինչպես կարող է դա լինել պատահականություն»,- ասաց նա։
Փաստաբանն ընդգծում է, որ նախկին չորս վարչապետների կողմից անձնական երաշխավորությամբ կալանքը փոխելու միջնորդությունը դատական ակտում չի էլ վերլուծվել։
«Մեկ էջն է, որ վերաբերում է վերլուծությանը։ Սա է մակարդակը մեր արդարադատության։ Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի գործով արդարադատություն չի կարող իրականացնել»,- ասաց նա։
Փաստաբանը հիշեցրեց, որ հենց այս դատավորն էր փաստաբաններին զրկել արտահայտվելու հնարավորությունից, մի բան, որ նույնիսկ Սոմալիում կարելի է դժվար հանդիպել։
Հիշեցնենք, որ Աննա Դանիբեկյանը չբավարարեց փաստաբանների միջնորդությունները Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու, փոփոխելու վերաբերյալ։ Պաշտպաններն Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկեցին Վերաքննիչ քրեական դատարանում։ Բողոքները մակագրվեցին Արմեն Դանիելյանին։
Ի պատասխան Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի և Արամ Օրբելյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է դիմում՝ նշված վերաքննիչ բողոքները հետ վերցնելու վերաբերյալ:
«12 ամսվա ընթացքում սույն գործով ներկայացվել էին երկու անձնական երաշխավորության միջնորդություններ, երկուսը իրավական տեսանկյունից անհերքելի է, որ ենթակա էին բավարարման: Երկուսի վերաբերյալ վերաքննիչ բողոքները մակագրվում են 18 դատավորներից հենց Արմեն Դանիելյանին...»,-նշել էին նրանք։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցնում Արմեն Դանիելյանին մակագրված բողոքները
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքները մակագրվել են Արմեն Դանիելյանին
- Դատավոր Արմեն Դանիելյանը չբավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ հայտնեցին դատավոր Արմեն Դանիելյանին
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան