Վրաստանը նշում է անկախության օրը
Այսօր` մայիսի 26-ին, Վրաստանը նշում է անկախության օրը:
Ազգային խորհրդի որոշմամբ, 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանը հռչակվել է անկախ հանրապետություն: Հանրապետության նախագահ է ընտրվել Նոե Ժորդանիան: 1918 թվականի մայիսի 26-ին ընդունել են «Վրաստանի պետական անկախության արձանագրությունը»:
Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը, որի անկախությունը ճանաչել էին Եվրոպայի առաջատար երկրները, դադարել է գոյություն ունենալ Խորհրդային Ռուսաստանի կողմից իրականացված բռնազավթումից հետո: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Վրաստանին հաջողվել է անկախությունը վերականգնել 70 տարի անց, 1991 թվականի ապրիլի 9-ին:
Կորոնավիրուսի համավարակից ելնելով, այս տարի Վրաստանի անկախության օրվան նվիրված մասշտաբային միջոցառումներ չեն անցկացվի, սակայն մայիսի 26-ը տոնական միջոցառմամբ կնշվի պաշտպանության ուժերի բոլոր հետևակային բրիգադներում:
Գլխավոր միջոցառումն անցկացվելու է Վազիանիի 4-րդ մեխանիզացված բրիգադի հրապարակում:
Պաշտոնական միջոցառման մեկնարկից առաջ Վրաստանի իշխանության ներկայացուցիչները հարգելու են Վրաստանի անկախության և տարածքային ամբողջականության համար պայքարում զոհված հերոսների հիշատակը և ծաղիկներ խոնարհելու տարածքում դրված հուշարձանին:
Ելույթ են ունենալու Վրաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի նախագահը և պաշտպանության նախարարը: Ելույթներից հետո կայանալու է զինծառայողների պարգևատրման արարողությունը: Տոնական միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո կցուցադրվի ռազմական տեխնիկան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում