Արցախի նորանշանակ ոստիկանապետի առաջին հրամանը եղավ նախկին ոստիկանապետին պարգևատրելը
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր արցախցիներին ներկայացրեց երկրի նորանշանակ ոստիկանապետին՝ Աշոտ Հակոբջանյանին։
Նորանշանակ ոստիկանապետի հետ հանդիպման ընթացքում ժամեր առաջ այդ պաշտոնից ազատված Լևոն Մնացականյանը նշեց, որ մեկ տարվա ընթացքում ամեն ինչ արվել է, որպեսզի Արցախում անպատժելիության մթնոլորտ առհասարակ չլինի։
«Իհարկե, եղել են անկարգություններ, որոնց ժամանակ ոստիկանությունը կիարռել է հարկադրանք, բայց այդ կիրառվող հարկադրանքը եղել է համաչափ և նպատակային։ Այսինքն՝ ոստիկանության համակարգը առհասարակ ոչնչով սահմանափակված չի եղել։ Իհարկե, ժամանակահատվածը բարդ է, ոստիկանության առջև ծառացած խնդիրներ կան, որոնք պահանջում են մասնագիտական մոտեցում, և հույս ունեմ, որ օրըստօրե այս բարդ ճանապարհը կբարելավվի»,- շեշտեց Լ. Մնացականյանը։
Արցախի նորանշանակ ոստիկանապետն էլ նախ շնորհակալություն հայտնեց բարձր վստահության համար, ապա ասաց, որ ամեն ինչ արվելու է օրինապահության ապահովման համար.
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Մնացականյանին իր ներդրած ավանդի համար։ Եթե թույլ տաք, ապա առաջին հրամանս հենց այս պահին կհրապարակվի։ Եվ այսպես հրամայում եմ «Օրենքի պատկան» մեդալով պարգևատրել գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ այսօրվանից ոստիկանության համակարգը լինելու է իր ուշադրության կենտրոնում։
«Ամեն մի ոստիկանի ճակատագիր և խնդիր լինելու է իմ խնդիրը։ Ոստիկանը պետք է օրենքով սահմանված իր պարտականությունները լավագույնս կատարի»,- շեշտեց Ա. Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան