Ջոնի Դեփը կմարմնավորի Ֆեդերիկո Ֆելինիին, Պենելոպա Կրուսը՝ Ջուլիետա Մազինիին
Հոլիվուդյան աստղ Ջոնի Դեպը Էնդրյու Լևիտասի «Սև-սպիտակ Ֆելինի» (Fellini Black and White) ֆիլմում մարմնավորելու է աշխարհահռչակ իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիին։ Նրա կնոջ՝ Ջուլիետա Մազինիի դերում հանդես է գալու Պենելոպա Կրուսը։ Ֆիլմի նկարահանումները նախատեսված են Լոս Անջելեսում արդեն այս տարի։ Այս մասին գրում է kinoart.ru կայքը։
Ֆիլմը պատմելու է հայտնի իտալացի ռեժիսորի՝ 1957 թ. «Օսկար» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Լոս Անջելես իրական այցելության իրադարձությունների մասին ֆանտազիա։ Մրցանակաբաշխությունից երկու օր առաջ նա անհետ կորում է և գրեթե բաց թողնում արարողությունը։ Հավանաբար, այդ ընթացքում նա իր համար նոր բացահայտումներ է արել՝ ջազ, սերֆինգ։
Ֆիլմի սցենարը գրել է Հենրի Բրոմելլը։ Այն պատրաստ է եղել դեռ 2005 թվականին։ 2013 թվականին այն արդեն մշակումների փուլում էր, բայց Բրոմելլի մահից հետո հենց այդ տարի դրա արտադրությունը սառեցվել էր։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում