Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է.Թորոսյան
Անցյալ օրվա ընթացքում ունեցել ենք նոր 289 արձանագրված դեպք և ևս չորս մահ, ընդհանուր թիվը՝ 91: Վիճակագրական թվերը ներկայացնելով սկսեց ճեպազրույցը ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Կան նաև ծայրահեղ ծանր և ծանր քաղաքացիներ:
«Շարունակելու ենք առողջապահական համակարգի հզորացման գործընթացը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ վարակի հետ ապրելուն զուգընթաց դրանք այնուամենայնիվ մեզ պետք են: Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է: Հետևաբար կանոների պահպանումը մեր միակ ելքն է: Դիմակների կարգապահ և էֆեկտիվ կրումն ուղիղ ազդում է այն թվի վրա, որով չափում ենք վարակի տարածման տեմպը: Եթե հավաքական ջանքներով, կանոները ճիշտ պահպանելով առաջ գնանք,ապա ունենք բոլոր շանսերը վարակը պահել կառավարելի և նաև մարման վիճակում»,-ասաց նախարարը միաժամանակ տեղեկացնելով, որ շարունակվում է պացիենտների հսկողությունը՝ տնային պայմաններում:
Թորոսյանը նաև հորդորեց չտրվել կեղծ լուրերի, որոնք կասկածի տակ են դնում դիմակի էֆեկտիվությունը.«Մենք դեռ երկար ենք ապրելու այս նոր միջավայրում, շուտով այս անսովոր վիճակը կդառնա սովորական»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին