Հայփոստում կվաճառվեն Beeline-ի SIM քարտերը և կընդունվեն ինտերնետի և հեռուստատեսության միացման հայտերը
Beeline-ը և Հայփոստ ՓԲԸ-ն հայատարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում Հայփոստի բոլոր փոստային բաժանմունքերում կվաճառվեն Beeline-ի կանխավճարային SIM քարտերը և կընդունվեն ինտերնետի և հեռուստատեսության միացման հայտերը։
«Beeline-ը միշտ հպարտացել է իր վաճառքի և սպասարկման գրասենյակների զարգացած ցանցով, որին այժմ կմիանան Հայփոստի հարյուրավոր բաժանմունքեր, ապահովելով մեր կապի ծառայություների հասանելիությանն էական աճ։ Beeline-ը մշտապես հոգ է տանում բաժանորդների հարմարության համար և ես վստահ եմ, որ սա միայն հանդիսանում է մեր համագործակցության սկիզբը», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Հայփոստի առաջընթացն, այսուհետ, լինելու է մեր հաճախորդներին ավելի ընդլայնված և որակյալ ծառայություններ մատուցելու համատեքստում։ Փոստային կապի ազգային օպերատորն այսօր ունի երկրով մեկ սփռված 900 բաժանմունք. սա ահռելի ներուժ է, որը մենք օգտագործելու ենք մեր գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերում։ Beeline-ի հետ կնքված պայմանագիրը մեր առաջին քայլն է Հայաստանում առաջին վիրտուալ բջջային օպերատորի կազմավորման գործընթացում։ Մենք հաստատակամ գնալու ենք բիզնես գործընկերների հետ համատեղ ծրագրերի ընդլայնման և մեր շահառուներին նոր ու որակյալ ծառայություններ առաջարկելու ճանապարհով։ Հասնելու ենք նրան, որ ազգային օպերատորը դառնա հուսալի գործընկերության և որակի հոմանիշ», - նշել է Հայփոստ ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը։
Ընկերությունից մանրամասնում են, որ Հայփոստի բաժանմունքերում հաճախորդներին կտրամադրվի «Սմարթ 350+» սակագնային փաթեթ, որի արժեքն է 400 դրամ: ՍՓ-ի բաժանորդային վճարը կազմում է 350 դրամ, որի դիմաց 7 օրվա ընթացքում բաժանորդին տրամադրվում է՝ 1000 րոպե դեպի Beeline բջջային ցանց, 10 րոպե դեպի ՀՀ և ԼՂՀ այլ ցանցեր, 10 SMS և 1000 ՄԲ ինտերնետ։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ում նոր կոմերցիոն տնօրեն է նշանակվել
- Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել Է նոր Բիզնես գրասենյակ՝ նոր հնարավորություններով
- Beeline ստարտափ ինկուբատորում ավարտվեց 7-րդ շրջափուլը
- Beeline-ը գործարկել է նոր 4G+ բջջային ցանց
- Beeline-ն իր կորպորատիվ հաճախորներին կտրամադրի նոթբուքեր և կապի փաթեթներ հեռավար աշխատանքը կազմակերպելու համար
- Beeline-ը հրավիրում է Հայաստանի լավագույն ուսանողներին վճարվող ինթերնշիփ անցնելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին